Թյուբինհենի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնածժամանակ երաժշտություն լսելը կարող է զարգացնել մարդու հիշողությունը: Այս մասին վկայում է Neuron պարբերականում հրապարակված հոդվածը:
Իհարկե, երաժշտության ռիթմը պետք է համընկնի ուղեղի դանդաղ ալիքների հետ:Փորձին մասնակցել է 11 մարդ, ովքեր քնելուց առաջ սովորել են մի շարք բառակապակցություններ, իսկ արթնանալուց հետո փորձել են վերհիշել դրանք: Եթե քնած ժամանակ ուղեղի դանդաղ ալիքների տատանումը ուղեկցվում էր երաժշտական
ազդակներով, ապա մեծանում էր հիշողությունը: Արթնանալուց հետո կամավորը շատ լավ վերհիշում էր սովորածը:
0 коммент.:
Отправить комментарий